• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Լավաշ» գրքի շնորհանդես-քննարկումը

15 նոյեմբերի, 2019
«Լավաշ» գրքի շնորհանդես-քննարկումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, “The Smithsonian Center for Folklife and Cultural Heritage”-ի հետ համագործակցաբար, տեղի ունեցավ «Լավաշ» գրքի շնորհանդեսը և քննարկումը, որը վարում էին Սմիթսոնյան կենտրոնի համակարգող Հալլե Բաթվինը, գրքի հեղինակներ Քեյթ Լեան, Ջոն Լին և Արա Զադեն։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էին ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագետներ և պետական քարտուղարության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Գրքի հեղինակները մանրամասն ներկայացրեցին գրքի ստեղծման գաղափարի, Հայաստան ու Արցախ իրենց այցի, ավանդական ուտեստների պատրաստման եղանակների հավաքման և դրանք գրքի վերածելու մասին։ Գիրքը ներառում է բազմաթիվ հայկական ուտեստների բաղադրատոմսեր, որոնք համադրելի են լավաշի հետ։
Ողջունելով հյուրերին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք միտված են հայկական մշակույթն օտարերկրացիներին ներկայացնելուն։ Դեսպան Ներսեսյանը շեշտեց, որ լավաշն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում և պատահական չէ, որ առաջատար լրատվամիջոցների կողմից այն շարունակաբար դասվում է աշխարհի լավագույն հացերի շարքում։ Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը վերջին շրջանում դառնում է զբոսաշրջության ակտիվ ուղղություններից մեկը, և հայկական խոհանոցն իր կարևորագույն դերն ունի այդ հարցում։
Ընդունելության ընթացքում հյուրերը համտեսեցին հայկական գինիներ, հայկական խոհանոցի ուտեստների լայն տեսականի, որոնք ներառված են «Լավաշ» գրքում։
Նույն օրը առավոտյան “The Smithsonian Center for Folklife and Cultural Heritage”-ը հյուրընկալել էր «Լավաշ․ հայկական ժառանգության արտահայտումը» միջոցառում-քննարկումը, որը մեկնարկեց Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում։ Հանրության համար բաց միջոցառմանը գրքի հեղինակները բազմաթիվ այցելուների ներկայացրեցին գրքի հետ կապված մի շարք պատմություններ և պատրաստեցին հայկական ավանդական ճաշատեսակներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: